Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակների մասին, որ իբր ուղղված են Մերձավոր Արևելքում նրա գործընկերներին: New York Times-ի ու Washington Post-ի աղբյուրները հաստատել են նամակների գոյությունը:
Կամաց ամբողջանում է ՀՀ նոր կառավարությունը: Փաստացի` հին կառավարությունից միայն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն է պահպանում պորտֆելը` հասցեն փոխած` պաշտպանության նախարար: Եվ դա Նիկոլ Փաշինյանի լավագույն ընտրությունն է ՊՆ-ի համար:
Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց ևս մեկ պարզաբանում, այս անգամ` անհրաժեշտ: Նրա մտահոգությունները տեղին են, առաջարկած ելքը, թեպետ բնավ օրիգինալ չէ, բայց միակն է:
Ձեռնարկվում են համաձայնեցված միջազգային ջանքեր` փրկելու Իրանի միջուկային համաձայնագիրը Դոնալդ Թրամփի սաբոտաժի փորձերից: Ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի պաշտոնյաները պետք է հանդիպեն իրանցի գործընկերների հետ հաջորդ շաբաթ` գրում է Independent-ը:
Մայիսի 9-ին Հայաստանում մի շատ զարմանալի բան է տեղի ունեցել… Ո՛չ, տունգուսյան երկնաքարի պես մի երկնաքար չի ընկել, տեղի ունեցածը հաստատ պակաս նշանակալի է, բայց հաստատ է նաև այն, որ տեղի է ունեցել, այն էլ` ՀՀ նախագահի կայքում:
Անցած կիրակի` մայիսի 6-ին, Լիբանանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել ընդդիմության` «Հզբոլլահի» (իրանամետ և Իրանի աջակցությունն ունեցող քաղաքական կուսակցություն և շիական ռազմականացված կազմակերպություն) և նրա դաշնակից ուժերի թեկնածուները:
Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի ղեկավարությանը զգուշացրել է իր երկրի դեմ պաշտպանական ու ռազմական ոլորտներում պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ օրենսդիրների առաջարկած նախագծի կապակցությամբ:
Հետևում մնաց ևս մեկ՝ 73-րդ Մայիսի 9-ը: Մինչև Հաղթանակի օրվա 75-րդ տարեդարձը մնում է ընդամենը 2 տարի: Անձամբ ինձ համար մայիսի 9-ի ներկայիս տոնը մթագնած էր նրանով, որ մեր հանրապետությունն այն դիմավորեց «քանդված» վիճակում: Որովհետև ոչ մի «սիրո և հարգանքի հեղափոխություն» էլ չստացվեց:
Հայաստանյան հեղափոխության տրանսֆորմացիան իշխանափոխության աշխարհաքաղաքական կենտրոններին ստիպեց պաշտոնական տեսք տալ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին իրենց վերաբերմունքին ու հստակեցնել հարաբերություններն իշխանափոխություն իրականացրած ուժի, մասնավորապես, վարչապետի կարգավիճակը ստացած Նիկոլ Փաշինյանի հետ։
Եռատոնից ու քառատոնից հետո ու դարատոնից առաջ կարճ ժամանակ կա ամփոփելու Հայաստանում կատարված փոփոխությունները: Հիմա մի սպասեք դարակազմիկ եզրահանգումների` դարավարտը կգնահատի:
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի...